«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ադրբեջանական նարատիվներ՝ հայկական մատուցմամբ

Ադրբեջանական նարատիվներ՝ հայկական մատուցմամբ
29.03.2025 | 13:46

Ադրբեջանցի «փորձագետ» քարոզիչները արևմտյան վերլուծական պլատֆորմներում քարոզում են՝ իբր Ռուսաստանի պատճառով է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև «խաղաղության պայմանագիր» չի կնքվում, Մոսկվան խոչընդոտում է, ազդում է ՆՓ իշխանությունների որոշումներ կայացնելու վրա։ Հայկական ազգանուն կրող որոշ անձինք նույնպես քարոզում են արևմտյան մայրաքաղաքներում, թե Ռուսաստանն է իբր մեղավոր, որ «խաղաղության պայմանագիրը» ձգձգվում է։ Ադրբեջանցիները գիտեն, թե ինչի համար են այս նարատիվը զարգացնում, ու մոտավորապես ինչ էֆեկտ ու հետևանքների սա կարող է բերել Հայաստանի համար։ Ի վերջո, մեր տարածաշրջանում Պուտինյան Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակից-պետությունը այնպես է կարողացել մոլորեցնել որոշ արևմտյան մայրաքաղաքների, մեղմ ասած, ոչ այդքան ինտելեկտուալ քաղաքականություն իրականացնողներին, որ իրենք իբր ոչ միայն «դիմադրում» են Ռուսատանի ճնշումներին, այլ նաև ուզում են թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Խաղ ու խաբեություն, ինչպես նույն ադրբեջանական խոցված ինքնաթիռի իբր Պուտին-Ալիև սկանդալի մատուցումը արևմտյան կենտրոններին, որոնք երեխայական ոգևորությամբ կուլ էին տալիս այս խայծը նույնպես, եթե չլիներ թրամփյան պարադիգմայի ի հայտ գալն ու այս ինքնաթիռային իբր Ադրբեջան-Ռուսաստան «փչացող հարաբերությունների» բլեֆի մեկ օրում անհետացումը։

Ասածս ինչ է. մարդիկ կարողացել են հասկանալ, թե ինչպես ստեղծել մանիպուլատիվ նարատիվ ու ինչպես այն գեղեցիկ ու բազմակողմանի մատուցել համապատասխան «ականջներին»` ցանկալի արդյունք-ռեակցիան ակնկալելու համար։ Սովորել են, թե ինչպես արդյունավետ խաբել ու խորամանկել կիսասուտ նարատիվներով։ Ինձ հետաքրքիր է՝ այն հայկական ազգանուն կրողները, որոնց գրած-խոսացածը տեղավորվում է ադրբեջանական նարատիվի մեջ` իրենք նո՞ւյնպես գիտակցում են դրա բաղադրիչ-վինտիկ լինելու իրողությունը, թե՞ չեն էլ նույնիսկ երկար մտածել գրել-խոսելուց առաջ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 6857

Մեկնաբանություններ